Երևան, 17.01.2021, 14:08,
ԴՈՒՔ Ո՞ՆՑ ԵՔ ՔՆՈՒՄ, ՁԵՐ ԱՉՔԻՆ ՉԻ՞ ԳԱԼԻՍ ՄԵՐ 5000+ ԼՈՒՅՍԻ ԿՏՈՐ ՏՂԱՆԵՐԸԳԼԽԱՎՈՐ ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿՆ ԱՆՏԱՆԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ. Բա Ձեզ ի՞նչ կերպ էր պետք բնորոշել ու պիտակավորել, երբ ժամանակին ձերոնք Բաղրամյանն էին փակում, ու Արա Սահակյանին սամասուդ անում...Էն ո՞վ էր որ 300 հազար դոլարից պակաս գինի չէր խմել սեփական մառանում... Լավ Ձեր խիղճն իսկապես երկաթե սունդուկում են կողպե՞լ, թե դուք դրա տեղը երբեւէ չեք էլ իմացել...անխիղճ ու անկուշտ ԿՈՐԵՅԿՈՆԵՐ...Մի կողմ քաշվեք. ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ թողած ոտնահետքերի հաշվին՝ դու ու քո նմանները ԴԵՌ ԿՌԻՆՉ ԵՆ ՏԱԼԻՍՊատերազմը սովորեցրեց նաև, թե ինչպես է պետք ապրելՑոփ ու շվայտ կյանքով ապրող գեներալներդ, հաստատ Ռոքֆելլերի ժառանգները չէիք.Մեղավորը դուք եք ու Ձեր կնքահայրերըՌԴ-ի հետ պետք է համաձայնեցնել՝ Սյունիքի սահմանների պաշտպանությունն ամբողջությամբ դնելու ռուսական սահմանապահ զորքերի վրա.Տիգրան ԱբրահամյանՎլադիմիր Սոլովյովը տեսաուղերձով դիմել է հայ ժողովրդինԻնչպես ձմռանը խուսափել ճակատագրական կոտրվածքներից. Իրավունք TV»-ի տաղավարում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի օրթոպեդ- վնասվածքաբան Ստեփան Մաթոսյանն էԷՍ ՆՈՐ ԲԼԲՈՒԼԻՆ ՈՒՂԱՐԿԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ԱԼԻԵՒԸ ՄԵՀՐԻԲԱՆԻՆ ՈՒ ԽԵԼԱՊԱԿԱՍ ԱՂՋԿԱՆ ԷԼ ՀԵՏԸՙ կհանձնի Հայաստանին

Այնքան սեւ ու սպիտակ արեցիք, որ հիմա բոլորս սեւ ենք.գլխիկոր ու ջարդված. Եւ այդ ամենի պատասխանատուն դուք եք, ու Ձեր շվաքի տակ չուխաներով խորհրդարան սողոսկած՝ սւ ու սպիտակի ապաշնորհ ջահակիրները

ԼՐԱԳՐՈՂ ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ ՖԲ ԻՐ ԷՋՈՒՄ ԳՐՈՒՄ Է.


Վերջ տվե՛ք, այս խեղկատակությանը: Արագ փակե՛ք. այս դրամայի ողբերգական էջը… Թույլ տվեք մարդիկ իրենց սուգը սգան, թույլ տվեք որդեկորույս ծնողները հողին հանձնեն իրենց զավակներին: Արցախի հողում արյունը դեռ թաց է. արնաքամ ենք լինում ազգովի…Մոխրանում ենք երկինք գնացող մեր անմեղ զոհերի, մեր ԼՈՒՅՍ Տղաների հոգիների համար: Իսկ դուք ի՞նչ եք անում...էժանագին ու ամոթալի սելֆիներով շարունակում եք շեղել հասարակության ուշադրությունը: Ո՞ր ինչ…գոհ ե՞ք Ձեզանից. ձեր գրոշանոց թատերական ներկայացումներից ու շոուներից: Վերջակետ դրեք՝ այս կլոունադային:
Մեկն ու մեկդ Փաշինյանին ասեք. «
Բաքուն գրաված ՍՊԱՐԱՊԵՏ ԱՆՆԱՅԻՆ»` իջացնի սարերից : «Իր Կռիվը» վերջացել է:
Իսկ եթե Տիկին «Էրատոն»՝ շարունակելու է մնալ սարերում, ապա հաջորդ լայնաժպիտ ու լալահառաչ սելֆին՝ թող անի մեկ սմ հող ազատագրելուց հետո միայն: Այլապես սա հեգնանք ու վիրավորանք է ողջ հասարակության, ու հատկապես մեր անմեղ ԶՈՀԵՐԻ նկատմամբ, երբ «Արգավանդից նոր տեղափոխած» ցելոֆանապատ մահճակալների վրա` զենք-զինամթերքով շարունակում եք սուսերամարտի բռնվել, ու սելֆիներ անել…
Եթե այդքան քաջ եք ու հայրենասեր, եթե այդքան «դուխ» ունեք, ապա րոպե առաջ իջեք սարերից, եւ հանդիպեք զոհված մեր ՀԵՐՈՍՆԵՐԻ ծնողներին. նայեք նրանց աչքերին, եւ ՊԱՏԱՍԽԱՆ ՏՎԵՔ:
Այցելեք մեր վիրավոր տղաներին, զբաղվեք հաշմանդամ զինվորների խնդիրներով, օգնեք այն ընտանիքներին, ովքեր այս օրերին խելագարված փնտրում են իրենց որդիներին…ու չեն գտնում:
Ձեր հիմնադրամներին գումարներ են փոխանցվել ոչ թե նրա համար, որ «պատրոնդաշը կապեք ու փախնեք սարերը» ՝ այլ որ աջակից լինեք հայ զինվորին, վիրավոր ու հաշմանդամ սպային, որդեկորույս մորը, հայրենի տուն ու տեղը կորցրած արցախցուն:
Լրջացեք…
Ձեր ամուսնուն՝Փաշինյան Նիկոլին, մնացել է Հայաստանում անել ընդամենը մեկ գործ. առանց ցնցումների՝ երկրում ապահովել ազնիվ , անաչառ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եւ անձայն հեռանալ Հայաստանի քաղաքական դաշտից: Ներեղություն խնդրելով սեւազգեստ մայրերից, հայ զինվորից, հայ հասարակությունից, Արցախի ժողովրդից՝ նորից գաղթի ճամփան բռնելու, մեր հույսի պատվար Շուշին, Դադիդիվանքը կորցնելու, եւ շուն-թուրքի «բերանը տալու համար»…
Եւ ամենավերջում, «տիկին սպարապետ». թուրքերին այրած-չայրած տներ հանձնելու հանգամանքով տոչորվելուց առաջ, նախ եւ առաջ ՄՏԱԾԵՔ եւ ՄՏԱՀՈԳՎԵՔ կորսված Արցախի, Հայկազյան ցեղի ոսկե երակը կտրելու, այս նոր ցեղասպանության ու արյունալի էջի մասին:
Հազարավոր հերոսներ ենք կորցրել…Դուք դեռ սիրտ ունեք մտահոգվելու. այրված ու չայրված տների համա՞ր…
Ո¬չինչ երկ¬րին, պե¬տու¬թյա¬նը, մար¬դուն, հա-սա¬րա¬կու¬թյա¬նը, դա¬վա¬նած ար¬ժե¬հա¬մա-կար¬գին այն¬պի¬սի սար¬սա¬փե¬լի կոր¬ծա¬նիչ հար¬ված չի հասց¬նում, որ¬քան եր¬կա¬կի ստան¬դար¬տը, որի դառը պտուղները քաղեցինք բոլորս, քաղեց Հայ ազգը:


Հ. Գ Ուզում եմ հուսալ, որ «արյան այս ծովի վրա», քաղաքական ուժերը չեն փորձի խարիսխներ գցել՝ առաջնորդվելով նեղ անձնական ու կուսակցական շահերով:
Հուսանք, վերադարձ նախկիններին եւս՝ չի լինի: Հուսանք, բոլոր այն ՈՃԱՐԳՈՐԾՆԵՐԸ՝ ովքեր կեղեքել, լափել ու ունեզրկել են հայրենիքը, «կուլ են տվել» հայոց բանակն ու հայ զինվորի բաժինը, եւ ովքեր Արցախյան հիմախնդիրը դարձրել են խաղաքարտ՝ իրենց աթոռների ու ԼԱՓԻ համար, այլեւս նոր շնչառություն չեն ստանա:


Բոլոր այն թալանչիները, հանցագործներն ու գողերը, ովքեր հզոր բանակ կառուցելու փոխարեն տարիներով ոսկե դղյակներ ու պատեր են կառուցել՝ նրանք նույնպես, կհայտնվեն պատմության աղբանոցում: Այլապես՝ վերջնականապես կկորցնենք մեր մի բուռ դարձած ՀԱՅՐԵՆԻՔԸ:


Եւ եթե Նիկոլի ու իր վարչախմբի համար էլ՝ ՀԱՅՐԵՆԻՔ բառը դեռ արժեք ու նշանակություն ունի, ապա իր «մանկապարտեզի սաների հետ միասին»՝ Փաշինյանը պետք է հեռանա:
Իսկ պատճառը հայտնի է եւ շատ պարզ. Հայ ազգը չի կարող ունենալ պարտված գերագույն հրամատար:
Այնքան սեւ ու սպիտակ արեցիք, որ հիմա բոլորս սեւ ենք.գլխիկոր ու ջարդված: Եւ այդ ամենի պատասխանատուն դուք եք, ու Ձեր շվաքի տակ չուխաներով խորհրդարան սողոսկած՝ սւ ու սպիտակի ապաշնորհ ջահակիրները:

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն