Երևան, 17.01.2021, 13:31,
ԴՈՒՔ Ո՞ՆՑ ԵՔ ՔՆՈՒՄ, ՁԵՐ ԱՉՔԻՆ ՉԻ՞ ԳԱԼԻՍ ՄԵՐ 5000+ ԼՈՒՅՍԻ ԿՏՈՐ ՏՂԱՆԵՐԸԳԼԽԱՎՈՐ ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿՆ ԱՆՏԱՆԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ. Բա Ձեզ ի՞նչ կերպ էր պետք բնորոշել ու պիտակավորել, երբ ժամանակին ձերոնք Բաղրամյանն էին փակում, ու Արա Սահակյանին սամասուդ անում...Էն ո՞վ էր որ 300 հազար դոլարից պակաս գինի չէր խմել սեփական մառանում... Լավ Ձեր խիղճն իսկապես երկաթե սունդուկում են կողպե՞լ, թե դուք դրա տեղը երբեւէ չեք էլ իմացել...անխիղճ ու անկուշտ ԿՈՐԵՅԿՈՆԵՐ...Մի կողմ քաշվեք. ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ թողած ոտնահետքերի հաշվին՝ դու ու քո նմանները ԴԵՌ ԿՌԻՆՉ ԵՆ ՏԱԼԻՍՊատերազմը սովորեցրեց նաև, թե ինչպես է պետք ապրելՑոփ ու շվայտ կյանքով ապրող գեներալներդ, հաստատ Ռոքֆելլերի ժառանգները չէիք.Մեղավորը դուք եք ու Ձեր կնքահայրերըՌԴ-ի հետ պետք է համաձայնեցնել՝ Սյունիքի սահմանների պաշտպանությունն ամբողջությամբ դնելու ռուսական սահմանապահ զորքերի վրա.Տիգրան ԱբրահամյանՎլադիմիր Սոլովյովը տեսաուղերձով դիմել է հայ ժողովրդինԻնչպես ձմռանը խուսափել ճակատագրական կոտրվածքներից. Իրավունք TV»-ի տաղավարում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի օրթոպեդ- վնասվածքաբան Ստեփան Մաթոսյանն էԷՍ ՆՈՐ ԲԼԲՈՒԼԻՆ ՈՒՂԱՐԿԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ԱԼԻԵՒԸ ՄԵՀՐԻԲԱՆԻՆ ՈՒ ԽԵԼԱՊԱԿԱՍ ԱՂՋԿԱՆ ԷԼ ՀԵՏԸՙ կհանձնի Հայաստանին

ՁԵՌՔԴ ՀԵՌՈՒ ՀԵՐՈՍԻՑ . ՍԹԱՓՎԻ՛Ր ՆԻԿՈԼ, ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵ՛Ս ՀԱՆԿԱՐԾ .«ԿԱՇԻԴ ՓՐԿԵԼՈՒ» ՀԱՄԱՐ՝ ՀԵՐՈՍԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԴԱՐՁՆԵՍ ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻՆ

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին գրառումը՝ փոթորկել է ողջ համացանցը: Ահա թե ինչ է ԱՎԵՏԵԼ փաշինյան նիկոլը.

Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։
Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։
Հպարտ եմ ձեզանով։

 

Հ. Գ 

Փաստորեն ուրբաթը՝  շաբաթից շուտ եկավ: Ընդամենը երեկ անդրադարձել էի, որ Հայաստանում ցանկացած ճգնաժամային իրավիճակում՝ երբեք ու երբեք չպետք է թույլ տալ կրկնվելու հոկտեմբերի 27:

Սթափվե՛ք. Հայաստանում այլեւս երբեք չպետք է լինի հեղաշրջման փորձ, այլեւս երբեք չպետք է լինեն մայդանների սցենարներ, չպետք է լինեն քաղաքացիական բախումներ:

Իսկ Նիկոլի այս ծանր հետեւանքներ ենթադրող գրառումից՝ «ՄԱՅԴԱՆԻ, ու ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻ հոտ է գալիս»:

Կանգ ա՛ռ …

Չեմ հավատում, որ ցավալիորեն դե ֆակտո երկրի առաջին դեմքը՝ կարող է նման բոթի մասին ավետել:

Այդ ո՞վ է «վնգստում» ՝ փաշինյան նիկո՛լ .ո՞ւմ նկատի ունես՝ ՊԱՏԱՍԽԱՆԻ՛Ր:

Ամենեւին չկիսելով Ազատության հրապարակում հավաքված քաղաքական ուժերից եւ ոչ մեկի հայացքները, ամենեւին չծափահարելով նրանցից եւ ոչ մեկի վերադարձին, եւ հիմա էլ չընդունելով նաեւ քո ձախողած արտաքին ու ներքին քաղաքականության պտուղները, հորդորում եմ սթափվե՛լ, ու հեռանալ անձայն. Նիկո՛լ… արժանապատվություն ունեցի՛ր…Համբերության բաժակը լցված է:

Պահանջում եմ. հարգանքով ու զգուշությամբ վերաբերել այդ նույն հրապարակում հավաքված բազմահազար ցուցարարներին, որոնց շարքերում կանգնած են բազում արժանապատիվ մարդիկ, կանգնած են մեր որդեկորույս մայրերը, քույրերը, եղբայրները, նրանց հարազատները:

Նիկո՛լ, հայտարարությունդ իր մեջ լրջագույն ռիսկեր ու վտանգներ է պարունակում. աա ոչ այլ ինչ է, քան քաղաքացիական բախման շեմին հասցնելու պոտենցիալ աղետ:

Կանգ ա՛ռ…

Եթե կան անլուծելի հարցեր, ապա դրանք պետք է լուծել բացառապես օրենքի ու իրավունքի ուժով: Եթե իհարկե Հայաստանում՝ ՉԻ ԲԱՐՈՅԱԶՐԿՎԵԼ ՕՐԵՆՔԸ…վերջնականապես:

Եթե անգամ քո ասած՝ պատերի տակ «վնգստացողներ կան» , ապա կրկին հիշեցնեմ. մինչ հայտնի խայտառակ ու ամոթալի ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, նրանցից շատ-շատերը հպարտ քաղաքացիներին էին:
Հիմա կասկածում եմ, որ բացի քեզանից՝  ՀՀ-ում կարող ես գտնել  գեթ մեկ քաղաքացու, որ հպարտ է :
Կանգ ա՛ռ, բավ է. մենք քո համար՝ տանուլ տալու ՀԱՅՐԵՆԻՔ էլ չունենք:

Սահմանից իջնող մեր ՀԵՐՈՍՆԵՐԻՆ, լսում ե՞ս Նիկո՛լ, (ՆԵՐԵՑԵՔ ԻՆՁ ՏՂԱՆԵՐ… ) «մեջ-մեջ անելու իրավունք չունես:

Ձեր քաղաքական առճակատումներին, եւ որեւէ մեկդ. ՉՓՈՐՁԵ՛Ք ԽԱՌՆԵԼ ՈՒ ՆԵՐՔԱՇԵԼ ՍԱՀՄԱՆԻՑ ԻՋՆՈՂ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ:

Նրանք անգին են մեզ համար.նրանք մեր  ՀՈՒՅՍԻ «ՄԻԱԿ  ՇՈՂՆ ԵՆ»,  որ ՀԱՅԸ ԴԵՌ ԿԱՐՈՂ Է ԻՐ ՈՂՆԱՇԱՐԸ ՇՏԿԵԼ, ՈՒ ՀՊԱՐՏ ՔԱՅԼԵԼ: Վերջ տվե՛ք. բավական է ...

 

Հ. Գ 2 

Ի՞նչ է . պոստերից իջնող մեր ՀԵՐՈՍՆԵՐԻՆ դրդում ես հանցագործությա՞ն. ինչ  ասել է.
սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։

Սա մառազմ է, եւ  ցնորագին կոչ:

ՀԵՐՈՍԸ ՝ՈՉ ՄԵԿԻԴ «ՁԵՌՔԻ ԽԱՂԱԼԻՔԸ չէ». Չհամարձակվե՛ս դիպչել: Չհամարձակվե՛ս…

ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՍ «կաշիդ փրկելու» համար՝ ՓՈՇԻԱՑՆԵԼՈՒ, ՔԱՄՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԵՐՈՍԻ ԱՐԺԵՔՆ ՈՒ ԳԻՆԸ :

Եթե «ռազբորկայի» կանչողը իբր գերագույն հրամանատարն է, ապա Նիկո՛լ, գիտակցում ե՞ս . թե ՊՈՍՏԵՐԻՑ ԻՋՆՈՂ ՀԵՐՈՍԸ՝ քո խայտառակ կոչից հետո , ԻՆՉ ԿԵՐՊ ՈՒ ԻՆՉՈՎ ԿԳԱ՚՚…սթափվի՛ր:

Սա վերջն է. ընդունիր պարտությունդ, ներեղություն խնդրիր, ու հեռացի՛ր: Հայ ազգը, գիտակցիր Նիկո՛լ. չի կարող պարտված ղեկավար ունենալ: ԳՆԱ …

 

 

ԳԱՅԱՆԵ   ԶԱՐԳԱՐՅԱՆ 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն