Արթուր Վանեցյա՛ն, դու էլ ներկաների ու նախկինների հետ միասին՝ անցյալ ես. Ապագայից՝ դու սուս…

Քիչ առաջ, ազատության հրապարակում աշխարհացունց հայտարարությամբ է հանդես եկել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը: Ահա թե ինչ գաղտնիք է «պայթեցրել» հների օրոք պաշտոն ստացած ու վայելած, նորերից՝ գեներալի կոչման արժանացած, ու նորերին լքած… ապագայի մարդ ՝ նույն ինքը, Արթուրը Վանեցյան.
«Իջևանի ցույցերին Փաշինյանը զանգեց ինձ ու Օսիպյանին, ասաց՝ ուզում եմ տեսնել արյան գետեր»:
Էս լուրջ ա ասո՞ւմ, չեմ հավատում…
Բայց որ ապագայի մարդ, նախկին ԱԱԾ պետն է նման հայտարարություն անողը՝ մի տեսակ չհավատալու իրավունք էլ չկա:
Բա մեկը չկա՞, հարցնի էս ապագայի մարդուն. ով օրենքի գերակայության ջատագով է ու գիտակ, թե ինչո՞ւ նույն պահին զեկուցագիր չգրեց, ու դուրս չեկավ համակարգից ՝ Օսիպյանի հետ միասին: Հը՞:
Ապսուրդն էլ՝ իր գինն ունի, ապագայի մարդ…Բա ինչու՞ որպես ուսյալ աած-ական՝ չհարգեցիր ուսադիրներդ, ու գործի անցար:
Իսկ ավելի լուրջ. ինչո՞ւ նույն պահին չհարուցվեց քր գործ. վարչապետի կողմից իջեւանցիների դեմ՝ «ցեղասպանության» հրահանգ տալու դեպքի առթիվ:
Ես այստեղ լուրջ կասկածում եմ. թե ում հանցանք է ավելի ծանր. «արյան գետեր սարքելու» հրաման տվողի՞, թե՞ այն պարտակողի …
Բա հիմա որ հպարտորեն «դըմփ-դըմփ հու-հու» եք անում , ու «արյան գետերից եք խոսում»… մեկն էլ չկա՞. մի հատ էլ "բանը"… "բանը"… հարցնի. ինչու՞ դուխով Վանեցյանը, կամ ինչպես ինքն իրեն հռչակեց ապագայի մարդը՝ համապատասխան միջոցառումներ չձեռնարկեց, ու ձեռնաշղթաներով չգնաց Փաշինյանի հետեւից:
Այնպես որ, Արթուր Վանեցյա՛ն.դու էլ ներկաների ու նախկինների հետ միասին՝ անցյալ ես. Ապագայից՝ դու սուս…
Եւ այստեղ դիմում եմ ՀՀ ԱԱԾ նորանշնակ ղեկավար ՝ Արմեն Աբազյանին, հանրահռչակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ու ամենակարող դատախազ Արթուր Դավթյանին՝ չկրկնելու Վանեցյանի սխալները: Գնալ հայտարարված հանցագործության հետքերով, եւ ՉԼՌԵԼ…
Ապագայի մարդու արած հայատարարությունից՝քրեական գործի մի ամբողջ դավթարի «ձայն է գալիս»:
Մարդը բան ա ասում. Ձեր հետ ա …
Ապագայի մարդը՝ խոսում է կոնկերտ հանցանքի, ու հանցանք պարտակելու մասին:
Մեկ անգամ ասել եմ, նորից ստիպված եմ կրկնելու. չփորձեք հանկարծ՝ «արյան գետերի վրա» գցել ձեր քաղաքական խարիսխը: Այն արագորեն շուռ կգա: Լրջացե՛ք, վարաչապետ դառնալը. «ԹԹՈՒ Է, ԹԱՆ ՉԷ, ԱՄԵՆ ՄԵԿԻ ԲԱՆ ՉԷ»…
ԶՈՒՐ՝ ՄԻ «ԶԳԵՏՆՎԵՔ»…
Մեր մեջ ասած .Վլադիմիր Վլամիդիրովիչից էլ՝ «դաբրո» մի ակնկալեք. այս անգամ, ազատության հրապարակի զուտ կոչերով՝ ասում են «Ապագայի Մարդ» չեն դառնալու:
ՅԱ ՏԱԿ ԴՈՒՄԱՅՈՒ. ..
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ