Երևան, 23.06.2021, 11:38,
ՀՀ-ն պարտավոր է վերադառնալ միջազգային թատերաբեմ. ՀՀ նախին վարչապետի ուշագրավ զրույցըԵկեղեցին այն բացառիկ կառույցն է, որ դարեր շարունակ անմնացորդ ծառայել է ազգին, Հայրենիքին և այսօր էլ շարունակում է իր սրբազան առաքելությունը.Ռումինիայի հայոց թեմի առաջնորդՀաղթելու ես, քանի որ չես հանձնվելու.Հաղթելու ես , քանի որ պատրաստ ես գնալ մինչև վերջ.GTF TAEKWANDO-ի Եվրոպայի փոխչեմպիոն, Սեւ Գոտի 1-ին դան Լիլիթ ԽաչատրյանըՓոթորիկ մեկ բաժակ ջրում. Պրոֆեսորի հորդորի մեջ արտառոց ոչինչ չկաՀունիսի 16-ին ադրբեջանական 9 զինծառայող գողացել է Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և նոր ծնված հորթը. ՀՀ ՄԻՊՉորրորդ զորամիավորման զորամասի պաշտպանության տեղամասում անցկացվել է Տեղազննման աշխատանքներ«Գագիկ Ծառուկյանը կարող ձեռք է, եւ նա ի վիճակի է երկիրը դուրս հանել այս իրավիճակից».Տիգրան ՍտեփանյանԱՀ Ասկերանի գերեզմանատան շինություններն ու առարկաները ադրբեջանցիների կողմից ատելության և թշնամանքի շարժառիթով քանդելու և ոչնչացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթՊայմանագրային զինծառայողը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆCOVID-19-ի ուռոլոգիական անդառնալի` ընդհուպ մինչեւ անպտղության հասնող հետևանքները. «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում հայտնի ուռոլոգ Արթուր Գրաբսկին է

ԿԱՐՈՏ. ԶԱԲԵԼԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ 

Զաբելա Մուրադյանի ստեղծագործություններից՝ 

 

Մի կարոտ է արտասվում`
մոխրագույն թաշկինակը ձեռքին,
Եվ մահանում է մի երազանք`
դեռ չծնված:
Այնտեղ,որտեղ մի օր
հիշողության երամը թռել է դեպի անհայտություն`
Ցավի փետուրներ են թափվել օվկիանը հուսահատության,
Եվ աշխարհը փակել է արյունած աչքերը մոռացումների:
Մեզ իրարից անզգուշորեն պոկել է բաժանության փայտփորիկը
Եվ նետել ալիքը սպասումների:
Մայրամուտներ են այրվել այտափոսերում ունայնության
Եվ հրդեհվել է կյանքը`
մեզանից հազար մղոն այն կողմ:
Մենք փրկել ենք ցուցափեղկի նմանվող մեր երջանկությունը`
Հավիտենապես կորցնելով իրար:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն