Երևան, 26.02.2021, 10:29,
Մ'ամ ջան, եկել եմ կրկին քեզ այցի, Խնդրում եմ, վե'ր կաց, տան դուռը բացի...Սուսաննա Բուլղադարյան ՄԻՊ-ը գերիների անհապաղ վերադարձի հարցը ներկայացրել է Եվրամիության հատուկ ներկայացուցչինՌՈՒՍԱԿԱՆ LENTA.RU-Ն ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է «ԻՍԿԱՆԴԵՐԻ» ՄԱՍԻՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸՍաուդյան Արաբիան մտադիր է 20 միլիարդ դոլար ներդնել սեփական զենքի արտադրության մեջԿԱՐՈՏ. ԶԱԲԵԼԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ Որդուն փնտրող հայրը՝ ինձ հույս էր տալիս, որ մի օր որդին հետ է գալու ԵԴԵՄ.ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆ Հայրենիքի համար պայքարելը հերոսություն չի ինձ համար, դա բոլորիս պարտքն է ծնված օրվանից. Մերօրյա պատերազմի ապրող ու ապրեցնող հերոսԳերիների թիվը ավելացավ ևս մեր 7 քաղաքացիներով. Հայտնի են նրանց անունները,Արցախի նախկին վարչապետ Անուշավան ԴանիելյանՊակերացնում եք չէ՞...նախկինների օրոք ...ՃՈ ՄԱՐԴԱԿԵՐՆԵՐԸ ԱՅԴԿԵՐՊ ՄԱՐԴ ԽՈՇՏԱՆԳԵԻՆ, ՆԻԿՈԼԸ ՃՈ-ի "ՄԻԳԱԼԿԵՔԸ" ՈՆՑ ԿՊՈԿԵՐ...

Սաուդյան Արաբիան մտադիր է 20 միլիարդ դոլար ներդնել սեփական զենքի արտադրության մեջ

Սաուդյան Արաբիան մտադիր է հաջորդ տասնամյակում 20 միլիարդ դոլար ներդնել սեփական զենքի եւ ռազմական համակարգերի արտադրության մեջ:

Մինչեւ 2030 թվականը երկիրը ցանկանում է իր ռազմական բյուջեի գոնե կեսը ծախսել տեղական մակարդակում: «Հաջորդ տասնամյակում մենք ավելի քան 10 միլիարդ դոլար կներդնենք Սաուդյան Արաբիայի ռազմական արդյունաբերության եւ հավասար քանակությամբ հետազոտության եւ զարգացման մեջ»,- ասել է ռազմական արդյունաբերության գլխավոր վարչության (GAMI) ղեկավար Ահմեդ բին Աբդել Ազիզ Ալ-Օհալին:


Նրա խոսքով՝ թագավորությունը նախատեսում է ռազմական հետազոտությունների եւ զարգացման վրա ծախսերը 0,2 տոկոսից հասցնել շուրջ չորս տոկոսի:

Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր Սաուդյան Արաբիային եւ Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) զենքի որոշ վաճառքի ժամանակավոր սառեցման մասին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր վարչակազմը հայտարարել է, որ դադարեցնում է Թրամփի ժամանակաշրջանի զենքի վերջին գործարքների իրականացումը, ներառյալ Սաուդյան Արաբիային զինամթերքի եւ ԱՄԷ-ին F-35 կործանիչների վաճառքը:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը բախվել է ակտիվիստների քննադատությանը այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ 2020 թվականի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հաստատվել է Սաուդյան Արաբիային 1,9 միլիարդ դոլարի զենքի վաճառքը:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն