Մ'ամ ջան, եկել եմ կրկին քեզ այցի, Խնդրում եմ, վե'ր կաց, տան դուռը բացի...Սուսաննա Բուլղադարյան

Մ'ամ ջան, եկել եմ կրկին քեզ այցի,
Խնդրում եմ, վե'ր կաց, տան դուռը բացի:
Ձեռքերդ պարզած արի ընդառաջ' Որ փարվեմ կրծքիդ,
ինչպես-որ առաջ:
Բայց ոնց տեսնում եմ' սա չէ քո տունը.
Հասցեդ դարձել է հավերժությունը:
Բալեդ դարձել է ձմռան ցուրտ քամին'
Այցի է գալիս քեզ ուզած ժամին:
Քամի', խենթ քամի', բեր մորս բույրը,
Ուզում եմ առնեմ նրա համբույրը,
Ախ'ոնց խավարեց մորս արեվը,
Շուրթերին մնաց քաղցր բարեվը:
Մ'ամ ջան, առանց քեզ, բա ես ոնց անեմ?
Ախր կորստիդ ցավը ոնց տանեմ?
Ախր շատ մեծ է իմ տառապանքը,
Չէ որ ավարտվեց հենց ի'մ մոր կյանքը:
Շատ եմ սիրում քեզ, մ'ամ ջան, իմացի'ր, Հ
ողը շատ ծանր է, բայց դու դիմաց'իր:
Ոզում էիր տանես բոլորիս ցավը,
Սա էր անիրավ աշխարհի դավը?
Մա'մ ջան, ու հաճախ ես կգամ քեզ մոտ. Գարուն թե ձմեռ, աշնան առավոտ:
Կփարվեմ լացով շիրիմիդ էլի,
Բայց էլ չեմ տեսնի դեմքդ սիրելի:
Մա'մ ջան, հավերժ ես իմ սրտի խորքում, իմ էության մեջ,իմ տիեզերքում:
Չեմ ուզում գանձեր, պետք չեն ինձ ոչինչ, միայն հրաշքով գրկեիր դու ինձ:
Հեղինակ Սուսանա Բուլղադարյան