Ձեզ բացակա չենք դնի․ Սևակ Վովայի Զուրաբյան
ՍԵՎԱԿ ՎՈՎԱՅԻ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ
Ծնվել է 21.04.1998 թ-ին ՀՀ Լոռու մարզի ք. Վանաձորում:
2001 - 2004 թթ հաճախել է Վանաձորի թիվ 32 նախակրթարանը:
2013թ-ին ավարտել է Վանաձորի Ղ.Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի 9- րդ դասարանը:
2013-2016թ-ին սովորել է Վանաձորի Վ. Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում:
Սիրում էր հատկապես ,, Նախնական զինվորական պատրաստություն ,, առարկան: Ակտիվ մասնակցություն է ունեցել արտադասարանական պարապմունքներին, առարկայից կազմակերպ- վող դպրոցական և միջդպրոցական բոլոր մրցումներին, օլիմպիադաներին, ռազմահայրենասիրական միջոցառումներին: Այդ ամենին մասնակցել է շատ սիրով և ջանասիրությամբ:
Մանկությունից նրա մեջ հայրենասիրություն է սերմանվել իր ընտանիքում, քանի որ
հայրը մասնակցել է Աֆղանական և Ղարաբաղյան պատերազմներին:
Ավագ դպրոցում սովորելու տարիներին նրա մոտ էլ ավելի բարձրացավ հայրենասիրու-
թյունը , քանի որ ՆԶՊ առարկան պարապում էր իրեն հայրը , դպրոցում ռազմահայրենասի-րությունը դրված էր բարձր մակարդակի վրա և հատկապես Սևակից ավելի շատ էր պահանջը լինում:
Սևակը ֆիզիկապես առողջ էր, շատ էր սիրում զբաղվել սպորտով՝ ֆուտբոլ և հետո
կուլտուրիզմ մարզաձևերով:
Սևակ Զուրաբյանը 2016թ -ին ավարտելով Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցը, սիրով ընդուն-
վում է Երևանի Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համազորային ֆակուլտետը:
Համալսարանական տարիներին սիրով սովորել է բոլոր առարկաները, շատ է սիրել ֆիզ.
պատրաստություն, մարտավարություն, շարային և հատկապես կրակային պատրաստություն առարկաները:
Սևակ Վովայի Զուրաբյանը 2020 թվականին ավարտում է Երևանի Վ. Սարգսյանի անվան
ռազմական համալսարանը և նշանակվում է ԼՂՀ-ի պաշտպանության բանակի Ջաբրայիլ տարա-
ծաշրջանում տեղակայված N զորամասում ծառայության՝ որպես դասակի հրամանատար:
25. 09. 2020 թ.-ին լեյտենանտ Սևակ Զուրաբյանը իր դասակի կազմով բարձրանում է դիրքեր՝
հերթապահության:
27.09.2020թ.-ին առավոտյան ժամը 6.00-ի սահմաններում սկսվում է չարաբաստիկ Արցախյան
երկրորդ պատերազմը: Սկսվում է լայնածավալ մարտական գործողություններ Արցախի ողջ տա-
րածքում:
Լեյտենանտ Սևակ Զուրաբյանը, ով իր դասակով պահպանում էր երեք հենակետ՝ a , b , c ,
գտնվում էր a հենակետում: Ժամը՝ մոտավորապես 9.00 -ի սահմաններում լայնածավալ հարձակում է տեղի ունենում a հենակետի վրա, որը մյուս հենակետերի նկատմամբ գտնվում էր ավելի բարձր դիրքում: Երկարատև պայքարի ընթացքում լեյտենանտ Զուրաբյանի դասակի դիպուկահարը ստանում է մահացու վիրավորում: Այդ պահը տեսնելով Զուրաբյանը, անմիջապես վազքով մոտենում է դիպուկահարին և արագ ստանձնում է նրա պարտականությունը:
Մարտը թեժանալով, սկսվում է համառ պայքար: Արդյունքում հակառակորդը տեսնելով,
որ թիվ a հենակետը անառիկ է, չեն կարողանում հասնել իր նպատակին, ուղղություն են
վերցնում դեպի հարևան թիվ d հենակետը, որը պատկանում էր հարևան գումարտակին և իրենդիրքով գտնվում էր ավելի ցածրադիր դիրքում: Այդ հենակետի վրա ուժգին հարձակումից, ստացվում է այնպես, որ այդ հենակետի տղաները լքում են իրենց դիրքերը և հեռանում: Հակառակորդը հեշտությամբ գրավում է այդ դիրքը:
Դասակի հրամանատար Զուրաբյանը տեսնելով , որ այդ դիրքին ամբողջությամբ տիրում է հակառակորդը, հրաման է արձակում, որ հակատանկային նռնականետով խփեն այդ հենակետին:
Հենակետին խփելու արդյունքում ստացվում է այնպես, որ հակառակորդը խուճապահար փախչում է, տալով բավականին շատ կորուստներ:
Կապնվելով իրենց վերադասի հետ, լեյտենանտ Զուրաբյանը օգնություն է խնդրում այդ վերցված դիրքը պահելու համար, սակայն նրան օգնության փոխարեն տալիս են նահանջի հրաման, ասելով որ. մնացել եք այդ տարածքում միայնակ, հետ վերադարձեք:
Նահանջելով նշված հետին դիրք, որի տարածքը չէր երևում: Հասնելով այդ դիրքին, դասակի հրամանատար Զուրաբյանը անակնկալի է գալիս, տեսնելով այդ դիրքի վրա ծածանվող հակառակորդի դրոշը և իրեն դեմ դուրս եկած մի քանի տասնյակ հակառակորդներ:
Զուրաբյանի խումբը դեմ հանդիման հանդիպելով հակառակորդի հետ, սկսվում է մոտակա տարածությունից ուժեղ պայքար: Մի քանի րոպե համառ պայքարի արդյունքում գլխից մահացու վիրավորում է ստանում դասակի հրամանատարը՝ Սևակ Զուրաբյանը և ընկնում է քաջի մահով:
Պայքարի ընթացքում խմբի մյուս անդամները նույնպես քաջաբար կռվելով ընկնում են: Այդ
երկարատև պայքարի ընթացքում ամբողջ դասակից ողջ են մնացել ընդամենը երեք մարտիկ:
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ հերոսաբար կռված մեր քաջ մարտիկներին:
Գրառումը կատարվեց հերոսամարտին ականատես զինծառայողների պատմածներից:
Իսկ պատմությունը, Armenian Info-ին է տրամադրել ՀԵՐՈՍ ՍԵՒԱԿ ԶՈՐԱԲՅԱՆԻ ՀՈՐԱՔՈՒՅՐԸ՝ԳՆԴԱՊԵՏ
ՌԴ-ում «Տիգրան Մեծ» Հայրենասիրական Կազմակերպության Նախագահ, (ՌԴ-ում) «Արցախի Պահեստազորի Սպաների Միության» կարգավորող համակարգող Խորդի Պատասխանատու, եւ (ՌԴ-ում) «Ֆիդայիներ» ՀԿ-ի նախագահ, եւ Առաջին Գնդի փոխնախագահ Գայանե Փահլեվանյանը, ով մեր ՀԵՐՈՍԻ՝ իր ԶԱՐՄԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՊԱՏՐԱՍՏԵԼ Է ՆԱԵՒ ՄԵԶ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ.
Հավերժ Փառք ու Խոնարհում՝ՄԵՐ ՀԵՐՈՍԻՆ: