ՊԱՅՔԱՐԵՔ ՀԱՆՈՒՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ

ՊԱՅՔԱՐԵՔ ՀԱՆՈՒՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ
Մի տարօրինակ երևույթի մասին եմ ցանկանում բարձրաձայնել։Սա ծաղրանք է, լսում եք ծաղրանք։ Հանրահավաքների ժամանակ կորոնավիրուսը հոդս է ցնդում,իսկ հանրահավաքներից հետո սունկի նման բուսնող հատկություն է ստանում, այս ամենը ինչպես հասկանամ։Այստեղ մի պարզ բան կարող եմ ասել կամ կորոնավիրուս չկա ու չի եղել, կամ մարդկանց մտադրված փողոց եք հանում, որպեսզի կորոնավիրուսով վարակեք և մահացության թիվը ավելանա։ Որքան կարելի է մարդկանց հիմարացնել, բավական է որքան լռեցինք։Այսօր դնչկալներին փոխարինել է բարձախոսը,իսկ բռունցքով ողջունելու կանոնակարգը ձեռքսեղմումների։ Ժողովուրդ ջան,երբ եք փորձելու իրատես լինել։Միթե՞ չեք տեսնում, թե ինչպես են Ձեզ ծաղրում։Գնահատեք Ձեր արժեքը և թույլ մի տվեք Ձեզ հետ վարվեն այնպես, ինչպես ցանկանում են։
Նարեկ Պապոնց