Երևան, 23.06.2021, 13:45,
ՀՀ-ն պարտավոր է վերադառնալ միջազգային թատերաբեմ. ՀՀ նախին վարչապետի ուշագրավ զրույցըԵկեղեցին այն բացառիկ կառույցն է, որ դարեր շարունակ անմնացորդ ծառայել է ազգին, Հայրենիքին և այսօր էլ շարունակում է իր սրբազան առաքելությունը.Ռումինիայի հայոց թեմի առաջնորդՀաղթելու ես, քանի որ չես հանձնվելու.Հաղթելու ես , քանի որ պատրաստ ես գնալ մինչև վերջ.GTF TAEKWANDO-ի Եվրոպայի փոխչեմպիոն, Սեւ Գոտի 1-ին դան Լիլիթ ԽաչատրյանըՓոթորիկ մեկ բաժակ ջրում. Պրոֆեսորի հորդորի մեջ արտառոց ոչինչ չկաՀունիսի 16-ին ադրբեջանական 9 զինծառայող գողացել է Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և նոր ծնված հորթը. ՀՀ ՄԻՊՉորրորդ զորամիավորման զորամասի պաշտպանության տեղամասում անցկացվել է Տեղազննման աշխատանքներ«Գագիկ Ծառուկյանը կարող ձեռք է, եւ նա ի վիճակի է երկիրը դուրս հանել այս իրավիճակից».Տիգրան ՍտեփանյանԱՀ Ասկերանի գերեզմանատան շինություններն ու առարկաները ադրբեջանցիների կողմից ատելության և թշնամանքի շարժառիթով քանդելու և ոչնչացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթՊայմանագրային զինծառայողը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆCOVID-19-ի ուռոլոգիական անդառնալի` ընդհուպ մինչեւ անպտղության հասնող հետևանքները. «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում հայտնի ուռոլոգ Արթուր Գրաբսկին է

Օլիգարխների ու նրանց հետ սրտաճած «բեսպրեդելի» վարքը միշտ էլ քննարկվել է Հայաստանում, սակայն «սայլը տեղից չի շարժվել», քանի որ սանձը քաշող չի եղել...

Ստացվել, ու ստացվում  է այնպես, որ Հայաստանում քաղաքական դասն իր մեջ միավորում այն ամենը, ինչը բնորոշ է հայկական «էլիտային»՝ պաշտոն, կրիմինալ, արտոնություններ, բեսպրեդել, անպատժելիություն եւ այլն:

Եւ շատ հաճախ,  երիցս համոզվում ենք, որ ցոփ ու շվայտ կյանքով ապրող պապաների որդիները, հայրերի ու հոպարների «գրեֆ արած» ճոխությունից բթանում են այն աստիճան, որ ապրում ոչ թե գիտակցաբար՝ զոռ տալով սեփական մանր ուղեղներին, այլ՝ բնազդաբար…

Ու ամենեւին զարմանալի չէ, որ հայկական մամուլը պարբերաբար ահազանգում է այս կամ այն տրամաչափի չինովնիկի ու բարձրաստիճան պաշտոնյայի, կամ նրա զավակի, մերձավոր շրջապատի մասնակցությամբ հանցագործության ու հակամարդկային արարքների մասին:

Եւ սա շատ հաճախ,  բնորոշ է հիմնականում արագ հարստացած, եւ հարստացող որոշակի անմակարդակ, գռեհիկ ու արյունարբու հաբռգած մեծահարուստներին, դրանց ժառանգներին, իսկ շատ դեպքերում գուցեեւ նրանց հարազատներին, բարեկամներին, ու ծանոթներին…


Ու եթե սրանց նման «մորթ անողներ»-ի նպատակը  սեփական ժողովրդին "հոշոտելն" է` ոնց պատահի... ապա կարծում եմ՝ ՀԵՏԱՅՍՈՒ քաղաքական իշխանությունն այդ մասին պետք է համապատասխան հետեւություններ ու քայլեր անի: 

Մեր հասարակությանը, մեր պետությանը պետք են ազգային դիմագիծ, պետականամետ մտածելակերպ ունեցող կիրթ, ազնիվ, ու գրագետ դեմքեր, արդարադատության նիշը պատվով պահող պաշտոնյաներ, որոնց բան ու գործը պետք է լինի ոչ թե սանձարձակ պապաների ու նրանց հետնորդների բանդիտիզմը  «պարտակելն ու ջրելը», այլ ցանկացած ԲԱՆԴԻՏ ՀԱՐՍՏԱՀԱՐԻՉԻ, ԳՈՂԻ, ԱՎԱԶԱԿԻ ՈՒ  ԿՐԻՄԻՆԱԼԻ   սանձերը ձգելը…Ու ԱՄԵՆԱԳԼԽԱՎՈՐԸ՝ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ՝ ԱՆԱՌԻԿ ՊԱՀԵԼԸ....


Հ. Գ

Առհասարակ, օլիգարխների ու նրանց հետ սրտաճած «բեսպրեդելի» վարքը միշտ էլ քննարկվել է Հայաստանում, սակայն «սայլը տեղից չի շարժվել», քանի որ դրանց ՍԱՆՁԸ ՔԱՇՈՂ ՉԻ ԵՂԵԼ...

ժամանակին քրեաօլիգարխիկ համակարգը ամեն ինչ արեց, որ սրանց նմանների «գլխից մազ չպակասի», և դրանով իրեն հաջորդած գործիչների վզին փաթաթեց չափազանց հզոր մի բուտաֆորիկ համակարգ, որի գործունեության պտուղները մենք այսօր վայելում ենք:

Եվ փաստ է այսուհետ, որ հասարակությունը չի ցանկանում հանդուրժել բեսպրեդելի ու նրանց շրջապատի արտոնյալ և անպատիժ  ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ   գործունեությունը:

ԹՈՒԼԱՄՈՐԹ, ՎԱԽԿՈՏ ԱՆՀԱՅՐԵՆԻՔՆԵՐԻՆԸ՝  ՆՈՒՅՆՊԵՍ...

 

ԳԱՅԱՆԵ  ԶԱՐԳԱՐՅԱՆ 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն