Երևան, 23.06.2021, 13:08,
ՀՀ-ն պարտավոր է վերադառնալ միջազգային թատերաբեմ. ՀՀ նախին վարչապետի ուշագրավ զրույցըԵկեղեցին այն բացառիկ կառույցն է, որ դարեր շարունակ անմնացորդ ծառայել է ազգին, Հայրենիքին և այսօր էլ շարունակում է իր սրբազան առաքելությունը.Ռումինիայի հայոց թեմի առաջնորդՀաղթելու ես, քանի որ չես հանձնվելու.Հաղթելու ես , քանի որ պատրաստ ես գնալ մինչև վերջ.GTF TAEKWANDO-ի Եվրոպայի փոխչեմպիոն, Սեւ Գոտի 1-ին դան Լիլիթ ԽաչատրյանըՓոթորիկ մեկ բաժակ ջրում. Պրոֆեսորի հորդորի մեջ արտառոց ոչինչ չկաՀունիսի 16-ին ադրբեջանական 9 զինծառայող գողացել է Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և նոր ծնված հորթը. ՀՀ ՄԻՊՉորրորդ զորամիավորման զորամասի պաշտպանության տեղամասում անցկացվել է Տեղազննման աշխատանքներ«Գագիկ Ծառուկյանը կարող ձեռք է, եւ նա ի վիճակի է երկիրը դուրս հանել այս իրավիճակից».Տիգրան ՍտեփանյանԱՀ Ասկերանի գերեզմանատան շինություններն ու առարկաները ադրբեջանցիների կողմից ատելության և թշնամանքի շարժառիթով քանդելու և ոչնչացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթՊայմանագրային զինծառայողը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆCOVID-19-ի ուռոլոգիական անդառնալի` ընդհուպ մինչեւ անպտղության հասնող հետևանքները. «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում հայտնի ուռոլոգ Արթուր Գրաբսկին է

Իսրայելը Գազայի հատվածում խոցել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարների հինգ տուն

Իսրայելցի զինվորականները երեքշաբթի գիշեր հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ արմատական շարժման հրամանատարների հինգ տների։ Այս մասին տեղեկացրել է բանակի մամուլի ծառայությունը։

«Գազայի հատվածում հարվածներ են հասցվել ՀԱՄԱՍ-ի հրամանատարների հինգ տների։ Տներն օգտագործվում էին ահաբեկչական նպատակներով, դրանց մի մասը հրամանատարական շտաբներ էին»,- ասվում է զինվորականների հայտարարությունում։

Զինվորականները տեղեկացրել են նաեւ անօդաչու թռչող սարք որսալու մասին, որը մոտեցել էր Հորդանանի հետ երկրի սահմանին։ «Ավելի վաղ՝ այսօր առավոտյան, Էմեկ-խա-Մաայանոթ շրջանում (Իսրայելի կենտրոնական մասում, Կիներեթ լճից հարավ) իսրայելական սահմանին մոտեցած ԱԹՍ-ն խփվել էր Իսրայելի ՌՕՈւ զինծառայողների մոնիթորինգից հետո։ ԱԹՍ կտորները հավաքվել են անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների կողմից»,- ասվում է զինվորականների հայտարարությունում։ The Jerusalem Post թերթի տեղեկատվությամբ՝ առայժմ չի հաջողվում պարզել, թե ով է իրականացրել անօդաչուի կառավարումը։

Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից մայիսի 10-ից սկսած՝ իսրայելական քաղաքների վրա արձակել են 3 440 հրթիռ, որոնցից մոտ 500 ռումբ ընկել է հենց պաղեստինյան անկլավում, մոտ 90 տոկոսը ոչնչացվել է «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ համակարգով, տեղեկացրել են բանակում։ «Գազայի հատվածից Իսրայելի տարածքի դեմ արձակվել է 3 440 հրթիռ, որոնցից մոտ 500-ն ընկել է հենց Գազայի հատվածում։ «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ համակարգը չեզոքացրել է ռումբերի մոտ 90 տոկոսը»,- ասվում է զինվորականների հայտարարությունում։

Ի պատասխան՝ «Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածի ահաբեկչական թիրախներին եւ անհրաժեշտության դեպքում կշարունակի ուժ կիրառել»,- ավելացրել են մամուլի ծառայությունում։

Ընդհանուր առմամբ 62 իսրայելական կործանիչ մայիսի 18-ի գիշերը 110 կառավարվող ռումբ է նետել 65 զինվորական օբյեկտների վրա, որոնք մտնում են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա հաղորդակցությունների համակարգի մեջ, տեղեկացրել են բանակի մամուլի ծառայությունում։ «Կործանիչները եւ անօդաչու թռչող սարքերը չորրորդ անգամ հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության թունելների հանակարգին Գազայի հատվածի հյուսիսում։ Հարվածի ընթացքում 62 կործանիչ խոցել է 65 ահաբեկչական թիրախ՝ 110 միավոր կառավարվող սպառազինություն օգտագործելով»,- ասվում է զինվորականների հայտարարությունում։

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն