Երևան, 23.06.2021, 11:49,
ՀՀ-ն պարտավոր է վերադառնալ միջազգային թատերաբեմ. ՀՀ նախին վարչապետի ուշագրավ զրույցըԵկեղեցին այն բացառիկ կառույցն է, որ դարեր շարունակ անմնացորդ ծառայել է ազգին, Հայրենիքին և այսօր էլ շարունակում է իր սրբազան առաքելությունը.Ռումինիայի հայոց թեմի առաջնորդՀաղթելու ես, քանի որ չես հանձնվելու.Հաղթելու ես , քանի որ պատրաստ ես գնալ մինչև վերջ.GTF TAEKWANDO-ի Եվրոպայի փոխչեմպիոն, Սեւ Գոտի 1-ին դան Լիլիթ ԽաչատրյանըՓոթորիկ մեկ բաժակ ջրում. Պրոֆեսորի հորդորի մեջ արտառոց ոչինչ չկաՀունիսի 16-ին ադրբեջանական 9 զինծառայող գողացել է Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և նոր ծնված հորթը. ՀՀ ՄԻՊՉորրորդ զորամիավորման զորամասի պաշտպանության տեղամասում անցկացվել է Տեղազննման աշխատանքներ«Գագիկ Ծառուկյանը կարող ձեռք է, եւ նա ի վիճակի է երկիրը դուրս հանել այս իրավիճակից».Տիգրան ՍտեփանյանԱՀ Ասկերանի գերեզմանատան շինություններն ու առարկաները ադրբեջանցիների կողմից ատելության և թշնամանքի շարժառիթով քանդելու և ոչնչացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթՊայմանագրային զինծառայողը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆCOVID-19-ի ուռոլոգիական անդառնալի` ընդհուպ մինչեւ անպտղության հասնող հետևանքները. «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում հայտնի ուռոլոգ Արթուր Գրաբսկին է

«ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՈՉԻՆՉ ՉԱՆԵՆՔ, ԲԱՅՑ ՄԵՐ ՏԵՂՆ ՈՒՐԻՇՆԵՐԸ ԿՌՎԵՆ»

Հայաստանյան ներքաղաքական եւ սահմանային իրավիճակի շուրջ «Իրավունք TV»-ն զրուցեց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համահիմնադիր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

 

«ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ»

– Ըստ Ձեզ, նախընտրական այս շրջանում Ռուսաստանը, թեկուզ ոչ ուղղակիորեն, ո՞ւմ է սատարելու Հայաստանում:

– Մեկն ասում է, թե Ռուսաստանին ձեռք է տալիս Նիկոլ Փաշինյանը, մյուսը պնդում է, թե Ռոբերտ Քոչարյանը, երրորդը` ուրիշ ուժի անուն է տալիս: Մինչդեռ իրականում այդպիսի բան չկա, Ռուսաստանի ցանկությունն է Հայաստանը տեսնել ուժեղ եւ հզոր, խնդիրներ չստեղծող դաշնակից, որը եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասամբ կարողանում է ապահովել իր արտաքին եւ ներքին անվտանգությունը, կայունությունը, զարգացումը եւ այլն: Ցանկացած երկիր ուզում է, որ իր դաշնակցի հետ ոչ թե անընդհատ գլխացավանք ունենա եւ թիկունքից հարվածներ, այլ դաշնակցային վստահելի հարաբերություններ, որոնք երկկողմանի օգտակար են: Այդ առումով` Ռուսաստանը որեւէ մեկին Հայաստանում այսօր ո՛չ պաշտպանում է, ո՛չ էլ, այսպես ասած, վնաս է հասցնելու:

– Այսինքն` որեւէ մեկի չի էլ վստահո՞ւմ:

– Այդ մակարդակում վստահությունը լինում է ոչ թե անձերի, այլ պետությունների միջեւ: Ցավոք, Հայաստանում այս վարչակազմը բերեց նրան, որ վստահությունը մեր երկրի հանդեպ խիստ նվազել է: Բայց մյուս կողմից Ռուսաստանում գիտակցում են, որ անգամ ամենահակառուսական գործիչը, ինչպես, օրինակ, Նիկոլն է, եթե գա իշխանության, ապա որոշ ժամանակ հետո իրեն պարզ կդառնա, որ այդպես նա չի կարող շարունակել, ինչպես եւ պարզ դարձավ Նիկոլին:

– Որովհետեւ Հայաստանն ուրիշ ճար չունի՞: Օրինակ, Ֆրանսիան վերջերս խոստանում էր ռազմական օգնություն ցուցաբերել, ԱՄՆ-ից էին հայտարարություններ հնչում, բայց այդպես էլ որեւէ մեկը չշտապեց գալ եւ փրկել:

– Մենք արդեն 100 տարուց ավելի է սպասում ենք, որ անգլիական նավերը մեր լեռները պետք է բարձրանան, կամ ֆրանսիական ինչ-որ օգնություններ պետք է գան: Այդ սպասումներն անիրական են եւ հետեւապես` վնասակար: Եթե իրական լինեին, գուցեեւ օգտակար լինեին: Եվ այդ սպասումների հետեւանքով ձեւավորվում է սխալ պատկերացում քաղաքական հնարավորությունների եւ զարգացումների վերաբերյալ: Սա գալիս է անգրագիտությունից. մի մասը, պարզապես, գիրք չեն կարդացել, մի մասն էլ վճարվում է` այդպիսի սպասումներ հասարակության մեջ ձեւավորելու համար:

 

«ՊԵՏՔ Է ՔԻՉ ԼԵԶՈՒՆԵՐ ԹՐՋԵԼ ԵՎ ՇԱՏ ԳՈՐԾ ԱՆԵԼ»

– Հենց այս օրերին գեներացվում են հակառուսական տրամադրություններ` կապված նաեւ ՀԱՊԿ-ի հետ, որովհետեւ մարդիկ սպասում էին, թե դիմելով ՀԱՊԿ-ին` տաջիկներն ու ղրղզները շտապելու են գալ օգնության, սակայն տեսնում ենք, որ մեր զինվորները թշնամուն բրդբրդելով են հեռացնում մեր սահմաններից:

– Սա, իհարկե, զվարճալի կլիներ, եթե չլիներ այսքան տխուր: ՀՀ սահմանները նմանվել են ինչ-որ մի անցուդարձի տարածքի, որտեղ ով ինչպես ուզում, շարժվում է: Անհասկանալի է, որ թշնամին ներթափանցել է երկիր, սակայն զինվորները փոխանակ կալանավորեն, զինաթափեն, գերեվարեն, բրդբրդում են: Սա նոր մի երեւույթ է, չգիտեմ` կա՞ մի ուրիշ պետություն, որի մեջ մխրճվում է զինված հրոսակախումբ եւ, բրդբրդելով են նրանց հանում, թեպետ որոշ տեղերում չհանեցին էլ: Ո՞ւր էր մեր Պաշտպանության նախարարությունը, մեր անվտանգությունը, սահմանապահ զորքերը: Ինչ վերաբերում է ձեր նշած տրամադրություններին` տարօրինակ եւ հիվանդագին մտածելակերպ է` մենք ոչինչ չանենք, ավելին` ամեն ձեւով խուսափենք զինվորական ծառայությունից, որպեսզի մեր զորքը չգնա կռվի, բայց ինչ-որ մեկը թող գա եւ մեր փոխարեն կռվի: Այսօր ազերիների առաջխաղացումը կանգնեցնում է ռուսը, եւ եթե չլիներ ռուսական ռազմաբազային  ներկայությունն այս անգամ արդեն Սյունիքում, վստահ եղեք, որ ադրբեջանցիներն այդ 3,5 կմ վրա չէին կանգնի, այլ կհասնեին Նախիջեւան եւ կասեին` հիմա էլ Սյունքին է մերը: Իսկ Նիկոլը կստորագրեր հերթական կապիտուլյանտական ակտը, ինչպես 2020-ի նոյեմբերի 9-ին: Մենք ինքներս որեւէ բան չենք կարողանում անել, ցավոք, Նիկոլը հասցրեց նրան, որ մեր ժողովուրդը, մեր պետությունը, որը ժամանակին ուներ տարածաշրջանում ամենահզոր բանակը, այսօր չի կարող 600 հոգի ադրբեջանական զինվոր դուրս հանել իր տարածքից: Այնպես որ, այդ մեծ-մեծ խոսացողները, թող իրենք գնան եւ դուրս հանեն: Վերցրեք զենքը եւ գնացեք, եթե որեւէ մեկը ձեզ խանգարում է, այդ խանգարողին հանեք, հետո նոր գնացեք: Իսկ եթե դուք ոչ մի բան չեք անում, միայն բազմոցին նստած հեռուստացույց նայելով խորը եւ փիլիսոփայական մտքեր եք արտահայտում, ուրեմն` բարի եղեք, շնորհակալ լինել այն պետությանը եւ զորքին, որը կանգնեցնում է թուրքին ու չի թողնում, որ գրավի Զանգեզուրը, Սեւանը, Երեւանը: Երախտագիտությունը շատ նորմալ մարդկային զգացողություն է, իսկ երախտամոռությունը, մուննաթով ամբողջ աշխարհի հետ խոսելը, անընդունելի է, հատկապես, երբ քեզնից ոչինչ չես ներկայացնում:

 

«ԿԱ՛Մ ԲՈԼՈՐՆ ԵՆ ԽԱԲՈՒՄ, ԿԱ՛Մ` ՄԵԿԸ, ԲԱՅՑ ՍԱ ԱՐԴԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԷ»

– Փաստացի ընդդիմությունը գաղտնազերծեց այն, որ նոր զիջումային փաստաթուղթ է նախատեսվում ստորագրել, ինչը հաստատեց նաեւ Նիկոլ Փաշինյանը: Սակայն, պարզվում է` դրանից տեղյակ չէր ո՛չ ԱԳՆ-ն, ո՛չ ՀՀ նախագահը: Ինչպե՞ս սա հասկանալ:

– Սա ապացույցն է նրա, որ այսօր չունենք պետություն: 30 տարի կառուցում էինք անկախ Հայաստան, որի հիմքում նաեւ մեր կուսակցությունն է: Ես եղել եմ այն ժամանակ Անկախության հռչակագրի համահեղինակներից մեկը, բայց Նիկոլը եկավ եւ ոչնչացրեց ամեն ինչ: Եթե երկրի նախագահը չգիտի, Արտգործնախարարությունը չգիտի, իսկ վարչապետն ասում է, որ ԱԳՆ-ն այդ նամակը ստացել է, ուրեմն` կա՛մ բոլորն են խամբում, կա՛մ` մեկը, բայց սա արդեն պետություն չէ: Սա անհասկանալի ինչ-որ կազմավորում է, որտեղ բոլորը փորձում են խաբել, բայց կառչած են իշխանությունից: Սովետական մի հին անեկդոտ կար` իբր ամերիկացիները գրավում են Սովետական Միությունը եւ արդեն Մոսկվան են գրավել, ու քարտեզի վրա ամերիկացի գեներալները տեսնում են, որ երեք կարմիր կետ մնացել է` ԳՈՒՄ-ը, ՑՈՒՄ-ը եւ «Դետսկի միրը»: Ասում են` հայերը չեն հանձնվում, պահել են խանութները: Հիմա տպավորությունն այնպիսին է, որ թուրքերը կարող են գրավել ամբողջ Հայաստանը, բայց երկու կետ կմնա` կառավարության շենքն ու Ազգային ժողովի դահլիճը: Եվ դրա համար կռիվը մինչեւ վերջին փամփուշտն է գնում, որպեսզի իրար կոտորեն, բայց մտնեն ԱԺ ու պատգամավորական աթոռի վրա նստեն: Բոլոր երազողներին, ովքեր ինքնամոռաց մտել են ընտրապայքարի մեջ, կարող եմ ասել, որ որեւէ քաղցր բան այդ աթոռի վրա չկա քսած: Կա ծանր աշխատանք, բայց դրա համար պետք է ունենալ ուղեղ, համապատասխան կրթություն եւ գիտելիք, հնարավորություն: Եթե այդ ամենը չունես եւ հասնում ես այդ աթոռին, լինում է այն, ինչ եղավ այս խորհրդարանի գործունեության հետեւանքով:

– Ինչպե՞ս եք տեսնում սահմանային իրավիճակի ելքը, հիմա խոսվում է դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին, իսկ Փաշինյանը վստահեցնում է, թե նոր ստորագրվելիք փաստաթուղթը 100 տոկոսանոց հայանպաստ է:

– Նախ ես Նիկոլի ոչ մի խոսքին չեմ հավատում, եւ եթե նա ասում է, որ լավ է, ուրեմն` ենթադրում եմ, որ վատ է: Իսկ Ադրբեջանի հետ, այո, պետք է ճշտվեն սահմանները: Չես կարող անընդհատ պատերազմել, սահմանային խնդիրներ ունենալ: Հանձնաժողովով վերջնական պետք է ճշգրտվեն սահմանները, իսկ դրանք խախտելու դեպքում պետք է կրակել, ոչ թե բողոքել ու բրդբրդել: Ընդհանրապես` ցանկանցած երկու հարեւան պետություններ, անկախ նրանից ինչ հարաբերություններ ու պատմություն ունեն, ինչի միջով են անցել, անհրաժեշտ է, որ ունենան ճշգրտված սահմաններ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք

Iravunk.com-ում` անցնելով հետեւյալ կարճ հղումով` 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն