Երևան, 26.10.2021, 04:33,
Հայ գերիները վերադարձան ՀայաստանԱհաբեկիչները շուտափույթ կերպով պետք է անհետանան. մենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել. Իրանի գլխավոր դատախազէդ ՀԱՄԲԱՎԸ որտեղ ունես.պատրոն դավոյիդ մո՞տ, թե՞ ընտանեկան նեղ "կրուգում". Խելքի աշեցեք... ՄԵՆՔ ԱԶԳԱՍՊԱՆՆԵՐԻ ՏԱՆԴԵՄԻ ԿՈԿՈՐԴՈՒՄ ԵՆՔ.ՔՈՉՎՈՐ ՄԱՐԴԱՍՊԱՆԸ` ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄԵԶ ՑԱՎԵՑՆԵԼ, ՍՊԱՆԵԼ, ՑԵՂԱՍՊԱՆԵԼ.ԵԹԵ ԵՐԱԽԸ ԲԱՑ ՄՆԱՑ…Լավ ա չեք ասում. հարթաթաթ ենք՝տուն պտի գնանք...Ու հետաքրքիր ա էլի. էս խելքին քանի՞ ախպեր եք՝ «աֆյոռա»-ի վարպետներով«Եթե համայնքներում կան պահուստային հողեր (որոնք առանց վարձակալության պայմանագրի) անօրինական ճանապարհով օգտագործվում են բնակիչների, կամ ահատների կողմից՝ պարտադիր պետք է գան օրինական դաշտ».Հունան Ռուբենյան Զառ, Սևաբերդ, Զովաշեն, Կապուտան, Ակունք,Նորգյուղ, Հատիս,Կոտայք համայնքերը՝ գնում են համաչափ զարգացման ճանապարհով,իսկ Հունան Ռուբենյանը հասանելի համայնքի ղեկավար է, ում համար գերակա են ՀՀ քաղաքացու եւ համայնքի շահը.Քաղավիացիայի կոմիտեն հաստատում է՝ ՀՀ օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան թռիչքԳԵՐՄԱՆՈՒ ԱՂՎԵՍԻՆ ՎԱՂՈՒՑ ԷՐ ՊԵՏՔ ԳՈՐԾՈՒՂՂԵԼ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ՝ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ "ՊՈՒՏՅՈՎԿԱՅՈՎ"Լուսանցքից դուրս մնացած հերթական զինհաշմանդամը…

ՄԵՆՔ ԱԶԳԱՍՊԱՆՆԵՐԻ ՏԱՆԴԵՄԻ ԿՈԿՈՐԴՈՒՄ ԵՆՔ.ՔՈՉՎՈՐ ՄԱՐԴԱՍՊԱՆԸ` ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄԵԶ ՑԱՎԵՑՆԵԼ, ՍՊԱՆԵԼ, ՑԵՂԱՍՊԱՆԵԼ.ԵԹԵ ԵՐԱԽԸ ԲԱՑ ՄՆԱՑ…

Մորթվում է մի ամբողջ քաղաքակրթություն, աշխարհ արթնացի՛ր...թե նավթադոլարների «պարանը չի խեղդում»:
Ցեղասպանում են մեր մշակութային ինքնությունը, ջնջում հայկական հետքը:
Ցեղասպան, ազգասպան,բարբարոս հրոսակը Հայրենի Արցախում շարունակում է վանդալիզմը. Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր Տաճարում բարբարոսը նորից ոչնչացնում է մեր ինքնության անձնագիրը, քայքայում հայի կոդը:


Հ. Գ 1


Ու մինչ ներսում կշարունակեք իրար պատառոտել, բարբարոս թշնամին կշարունակի գործել.քանդել, ավերել,հիմքից վերացնել, ոչնչացնել…
Իսկ Հոգևոր-մշակութային արժեքների հանդեպ թշնամու այս այլասերված կեցվածքը՝ ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ հայկական մշակույթի հանդեպ իրականացված գործունեության շարունակություն:
Քանզի ջնջելով հայ մշակույթի վկայությունները Արցախի հողից՝ թշնամին հետեւողականորեն վերացնում է մեր հայրենիքի պատմական պատկանելության փաստերը:
Գուցե, հոգեւոր թմբիր մեջ եք ՊԱՐՈՆԱՅՔ, գուցե անորոշությունը մոլորեցրել ու հարվածի տակ է դրել «ՄԵՆՔ»-ին: Հավատացեք, հիմա «ԵՍ»-ի ժամանակը չէ.գործեք համախմբված:
Գնացեք, ամենքդ Ձեր տեղում. ծեծեք բոլոր դեսպանատների դռները, բարձրաձայնեք ամենատարբեր ամբիոններից ու հարթակներից, գործադրեք բոլոր հնարավոր ու անհնարին ջանքերը, խուլ աշխարհին տեղ հասցնելու, որ հրոսակը շարունակում է քանդել, ոչնչացնել, բնաջնջել…ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԸ...
Արդեն ուշ է, իսկ վաղն արդեն՝կորած կլինի ամեն բան....
ՔՈՉՎՈՐ ՄԱՐԴԱՍՊԱՆԸ, ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄԵԶ ՑԱՎԵՑՆԵԼ, ՍՊԱՆԵԼ, ՑԵՂԱՍՊԱՆԵԼ: ԵԹԵ ՍՐԱՆՑ ԵՐԱԽԸ ԲԱՑ ՄՆԱՑ…


Հ. Գ 2


Հայ ժողովուրդը իր կազմավորման արշալույսից սկսած, դարերի ու հազարամյակների ընթացքում ստեղծել ու հետագա սերունդներին է թողել բազում հոգեւոր ու նյութական արժեքներ, որով պատմության մեջ մնացել է որպես ստեղծող արարող, ու շինարար ժողովուրդ: Սակայն հնագույն ժամանակներից սկսած՝իր պատմական ճակատագրով միշտ է հանդիսացել է պատերազմների թատերաբեմ՝ կրելով ոչ միայն մարդկային, այլեւ հսկայական նյութական ու հոգեւոր մշակութային կորուստներ :
Բայց ահա իր տոկունությամբ ու քարից էլ ամուր դիմացկունությամբ՝ գոյատեւել, շարունակել է շենացնել պատմականորեն իրեն բաժին հասած օրրանը, կառուցել նոր վանքեր ու եկեղեցիներ, խաչքարեր, ու բերդ-շեներ, ամրացնելով իր լինելության պատվարը:
Տեղին է հիշել, հրեական ծագում ունեցող լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինի խոսքերը, որ. «ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի վերացումն է նրա ֆիզիկական բնաջնջման միջոցով, այլև նրա ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացման միջոցով»...
Ու հիմա էլ ցավոք, պատմությունը կրկնվում է… իսկ «ՄԵՆՔ» …ԱՅԼԵՒՍ ԵՐԲԵՔ ՍԽԱԼՎԵԼՈՒ,ԴԱՆԴԱՂԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ: ՄԵՆՔ ԱԶԳԱՍՊԱՆՆԵՐԻ ՏԱՆԴԵՄԻ ԿՈԿՈՐԴՈՒՄ ԵՆՔ

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն