Երևան, 06.12.2021, 09:55,
Վարոս Սիմոնյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամի (նախարարի) պաշտոնում Մենք «սուլիչ փչողներ» չենք, վե՛րջ տվեք. Մակրոնը զայրույթով է արձագանքել Բրիտանիայի վարչապետի նամակինԻՆՉ ԿԱ ԱՅՍՕՐՎԱ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԳՈՎԱՄառախուղը ցրվելուց հետո պարզվել է՝ մոտավորապես 60 տղա չկա. Մարինա Խաչատրյան«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել առարկայական բանակցությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո». Պետդեպի ներկայացուցիչՄենակ չասես. Աբրահամյան Հովիկն էլ՝ Մխչյանից -Մոնոմենտ մետրոյով ա գալիսCovid-ի անջնջելի` ընդհուպ կյանք արժեցող հետքը, ուռոլոգիական հիվանդությունների վրա. Բժշկի ուշագրավ դիտարկումըՀայ գերիները վերադարձան ՀայաստանԱհաբեկիչները շուտափույթ կերպով պետք է անհետանան. մենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել. Իրանի գլխավոր դատախազէդ ՀԱՄԲԱՎԸ որտեղ ունես.պատրոն դավոյիդ մո՞տ, թե՞ ընտանեկան նեղ "կրուգում". Խելքի աշեցեք...

«Մենք միայն համախմբվելու ճանապարհով կարող ենք ցանկացած դժվարություն, խոչընդոտ հաղթահարել».քաղաքապետի թեկնածու Մնացական Մնացականյան

ՏԻՄ   ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեկտեմբերի 5-ին սպասվող ընտրություններին ընդհառաջ` ինչպես բոլոր մարզերում, այնպես էլ Արագածոտնում ընտրական աժիոտաժ եւ ակտիվություն է սկսվել, քանզի շատերն են փորձում ՏԻՄ ընտրություններում ի ցույց դնել իրենց ուժերն ու հնարավորությունները:

Ոչ պակաս ուշագրավ զարգացումներ եւ ընտրական իրարանցում է նկատվում նաեւ Թալին քաղաքում, ուր ընտրապայքար է գնալուն Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, աշնակցի Տավրոս Սափեյանի եւ Աժ
նախկին պատգամավոր, տարիներ առաջ Թալինի քաղաքապետ ընտրված հայտնի Մնացական Մնացականյանի միջեւ, ով գլխավորում է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ցուցակը:

Ամփոփելով առկա տրամադրությունները, պարզ է դառնում որ իրականում շատերն են հակված գնալու Մնացական Մնացականյանի եւ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ետեւից, քանի որ համարում եմ, որ անկախ իրավիճակից եւ ներկայիս զարգացումներից՝գիտակցում են որ գործ ունեն կանխատեսելի, ընկալելի շրջանակի եւ անհատների հետ:

Եւ եթե շատ քիչ դեպքերում ոմանք մտածում են թե ինչ կարող է անել իրականում քաղաքապետի ԺՊ Սափեյանը, ապա Մնացական Մնացականյանի դեպքում՝մոտեցումն առավել քան հստակ է, քանի որ տարածքի բնակիչների համոզմամբ. «Մնացականյանը կարող ձեռք է, քաջածանոթ է Թալին խոշորացված համայնքի՝ (Ագարակավան, Ակունք, Աշնակ,
Գառնահովիտ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դիան , Եղնիկ , Զարինջա, Զովասար, Թաթուլ,
Իրինդ , Ծաղկասար Կաթնաղբյուր Կարմրաշեն, Կաքավաձոր, Հացաշեն, Ձորագյուղ , Մաստարա, Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն , Նոր Արթիկ, Շղարշիկ, Ոսկեթաս,
Պարտիզակ, Սուսեր, Վերին Բազմաբերդ,Վերին Սասնաշեն, Ցամաքասար) գյուղական բնակավայրերի հիմնախնդիրներին, եւ ամենակարեւորը գիտի թե ինչ առաջնահերթությամբ կարող են ապահովել համայնքների հավասարաչափ զարգացման գործընթացը:

Եւ ինչպես մեզ հասած հարցախույզի շրջանակներում պատմում են տեղի բնակիչները.

«Մեր Մնացին մենք գոնե գիտենք, ճանաչում ենք, եւ ամենագլխավորը՝մարդը գիտի ինչ ա նշանակում համայնքի ղեկավարում, կառավարում, գիտի՝ինչ ա նշանակում համայնք, գյուղացու հոգսով ապրող մարու դարդ ու ցավ: Գոնե գիտես՝ կարաս մոտենաս մարդուն բացատրես խնդիրդ որն ա, ինչի կարիք ունի համայնքը, գյուղը: Ու որ գիտես՝չի նայում ով ինչ կուսակցությունից ա, ով ա, ինչ ա: Կարեւորը կմտածի, մի ելք կգտնի հարցին լուծում տալու համար: Մյուս դեպքում՝ մի քիչ անհասկանալի իրավիճակ ա, քանի որ չգիտես թե խոշորացված համայնքի կառավարումը անփորձ մարդկանց ձեռքը ընկնելու դեպքում ինչ հետեւանքներ կլինեն, եւ ինչքանով էդ դեպքում կտուժի չարքաշ կյանքով ապրող գյուղացին, համայնքը: Դրա համար են ասում. «փորձած մարդկանց հետ պետք ա գործ ունենաս»:
Մեկ այլ տարեց կին էլ,(Մ. Խաչատրյանը) ով երկար տարիներ աշխատել էր առողջապահության ոլորտում նշեց, որ կարեւոր է որ իրենց համայնքը ղեկավարեն մարդիկ՝ովքեր փորձ ունեն, հմտություն եւ հոտառություն , եւ կարող են ճիշտ դերաբաշխում անել թե որ ոլորտում իրականում ինչպիսի փոփոխություններ եւ մոտեցում է պետք. « =Ես այդ գործում տեսնում եմ մեր Մնացին Մնացականյան, քանի որ թրծված, ճանապարհ անցած մարդ ա:
Նա կարող ա էդ պատասխանատվություն իր ուսերին վերցնել, քանի որ շատ լավ թիմ ունի, փորձառություն, մոտեցում: Իսկ մենք տեսնում ենք,համոզվում ենք որ իրականում կադրերն են որոշում ամեն բան:

Ի դեպ, մենք փորձեցինք հեռախոսազրույցի միջոցով մի քանի հարցերի պատասխաններ ստանալ նաեւ քաղաքապետի թեկնածու Մնացական Մնացականյանից, եւ պարզել թե իրականում այս պահին ինչպիսին են նախընտրական տրամադրությունները Թալինում, եւ թե ինչ ակնկալիքներ ունի քաղաքապետի թեկնածուն այս ընտրություններից, ինչի ի պատասխան ստացանք հետեւյալ մեկնաբանությունը.

-Մեզ մոտ, նախընտրական տրամադրությունները ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ նորմալ է. առանձնահատուկ դրսեւորումներ չեն նկատվել, եւ այս պահին էլ ճիշտն ասած ամենակարեւորն այնն է, որ երկրում խաղաղություն ու համերաշխություն լինի:

-Իսկ ինչ եք անում դուք անձամբ՝ համերաշխության եւ խաղաղության հաստատման համար:

-Գիտեք, հո չենք վեր կենալու բարձրաձայնենք, աղմուկ-աղաղակ անենքթե ինչ ենք արել կամ ինչ ենք անում թիկունքում:
Մենք ամեն մեկս մեր տեղում պիտի կարողանանք մեզ դրսեւորել, եւ մեր ավանդն ունենալ մեր երկրի կայունության եւ առաջընթացի համար:

-Պարոն Մնացականյան, իսկ նախընտրական Թալինում ի՞նչ աժիոտաժ է հիմա. Ձեր կարծիքով ի՞նչ մթնոլորտում տեղի կունենան ՏԻՄ ընտրությունները:

-Նորմալ, սովորական նախընտրական մթնոլորտ է մեզ մոտ. արատառոց բաներ չկան: Ես կարծում եմ, որ ընտրությունները տեղի են ունենալու եւ անցնելու են նորմալ, առողջ մթնոլորտում, քանի որ ամեն ինչ պետք է ընթանա կարգ ու կանոնի եւ միմիայն օրինականության պայմաններում:
Քաղաքացին ազատ է իր ընտրության մեջ, եւ որեւէ մեկը չի կարող բռնանալ նրա ընտրությանը. ուստի մենք էլ ակնկալում ենք, որ պետք է կայանան ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ:

-Առանց ընտրակեղծիքների, ընտրակաշառքի, ճնշումների՞: Հավատում ե՞ք, որ առանց թվարկածս ընտրական տեխնոլոգիաների հնարավո՞ր է դա:

-Մեզ խանգարողը հենց էդ ընտրակաշառքներն են, ինչից որ սկսում են ձեր մյուս թվարկած անօրինականությունները: Ուստի պետք է բացառել բոլոր տիպի անօրինական գործողությունները, ճնշումները, ընտրակաշառքը, որպեսզի կարողանանք իրականում ճիշտ կազմակերպել մեր հետագա աշխատանքները, եւ վերջապես մեզ պիտի մհամախմբի գաղափարը՝այլ ոչ թե շահը, ակնկալիքը, կամ ընտրակաշառքը:


-Հիմա Ձեր թիմի դեպքում, բոլորը հավաքված են գաղափարի՞ շուրջ, թե՞…

-Միանշանակ մեր թիմում մարդիկ հավաքվել, միավորվել են գաղափարի,նպատակի շուրջը: Մեր թիմում բոլորն էլ գործի մարդիկ են, ովքեր գիտեն, որ հաղթելու դեպքում պիտի 24 ժամ միասին աշխատենք:

-Իսկ ինչ կարգախոսով եք առաջնորդվելու այս ընտրություններում:

-Այս ընտրություններում մեր գլխավոր ասելիքն այն է, որ մենք գալիս ենք աշխատելու, գործ անելու, եւ մեր ներուժն ու ավանդը ներդնելու՝հանուն մեր համայնքների համաչափ զարգացման, հանուն մեր կայունության պահպանման, հանուն մեր վաղվա օրվա առաջընթացի: Ընտրվելու դեպքում, ես արդեն ասացի մեր թիմը գիտի որ
աշխատելու է ծանրաբեռնված, որ աշխատելու է մեծ պատասխանատվությամբ եւ
նվիրումով: Այլ տարբերակ չկա. մենք միայն մեր ամենօրյա աշխատանքով, մեր ուժերը բազմապատկելով կարող ենք հասնել հաջողության, ձեռքբերման: Այդ իսկ պատճառով՝մեր խնդիրը ոչ թե «Իմ»-ն ու «Քո»-ն ը անելն է՝ այլ միասին աշխատելը:


-Այսինքն ուզում եք ասել, որ հաղթելու դեպքում՝ «սեւեր-սպիտակներ» չե՞ն լինելու. Չեք առաջնորդվելու կուսակցական շահո՞վ:
-Ոչ, ոչ: Ոչ մի դեպքում. որեւէ տիպի ջրբաժան չի կարող լինել մեր ժողովորդի, մեր երկրացիների միջեւ. ի՞նչ կապ ունի ով ինչ քաղաքական հայացք կամ մոտեցում ունի.մենք միայն համախմբբվելու ճանապարհով կարող ենք ցանկացած դժվարություն, խոչընդոտ հաղթահարել:
Չի կարող լինել նման բան, քանի որ մեր խնդիրը՝ գործ անելն է լինելու, այլ ոչ թե կուսակցություն-կուսակցություն խաղալը: Ինչ կապ ունի. եթե մարդը լավ մասնագետ է, փորձառու է, բանիմաց է, կարող, մտածող անհատ է, ուժ է… մենք ինչի՞ պիտի նրանից հրաժարվենք: Նման մոտեցում մեր թիմում չկա, ու չի էլ կարող լինել.մեզ միավորողը լինելու է խելքը, միտքը, գիտելիքը՝անկախ նրանից թե ինչպիսին կլինի մեր քաղաքացու քաղաքական հայացքներն ու մոտեցումները:
Ես վստահ եմ, որ մենք ցանկացած փորձություն կարող ենք հաղթահարել, եթե միասնական լինենք ու համախմբված:

Մեր քաղաքական ուժի՝ «Զարթոնք» Ազգային Քրիստոնեական կուսակցության տեսլականը՝ բացառապես ազգային շահի հիմքի վրա կառուցված, մեր երկրի պահանջմունքներից բխող ինստիտուտներ ու կառուցակարգեր ունեցող, ժամանակակից արագ փոփոխվող աշխարհի մասը կազմող հայկական պետականության ամրապնդումն է։

May be an image of Մեկ կամ ավելի մարդ և people standing-ը

May be an image of 4 մարդ, people sitting և people standing-ը

May be an image of Մեկ կամ ավելի մարդ, people sitting, people standing և ներսումը

 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն