Երևան, 16.01.2022, 22:25,
Վերին Շորժայի ուղղությամբ գիշերը նորմալ է անցելՆերկայացվել են Ղազախստանում ՀԱՊԿ զորքերի գտնվելու ժամկետներըԱԶԳԻԴ ԱՆՎԵՐՋ մորթել, սպանել, բնաջնջել տենչացող մարդասպանի հետ էդ ի՞նչ կապ պիտի ստեղծեք, որ չգիտենք. ԹՈՒՐՔԻ ՀԵՏ ՔԻՐՎԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂՆԵ՛ՐՌԴ և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկելՆիկոլ, ձայներիզդ փոխի. հիմա էլ մեր գերի Տղերքին փորձի փոխես աներձագիդ, կամ Ալենիդ հետՌուս խաղաղապահների աջակցությամբ՝ Շուշիի համալսարանի ուսանողներն այցելել են Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆՈրտե՞ղ է հիմա քո Օնիկ ջանը Նիկոլ Փաշինյան, կարո՞ղ ա Երասխի գազի կալոնկայում գազի ճնշումն է ստուգումԸՆՏՐՈՒԹՅԱՆԴ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՍ Covid-19-ի անջնջելի հետքը ստամոքսա-աղիքային պաթոլոգիաների վրա. Գաստրոէնտերոլոգ հետքովիդային խնդիրներից խուսափելու մասինԱլիևի հայտարարությունները հակասում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին. ՀՀ ԱԳՆ

Վարոս Սիմոնյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամի (նախարարի) պաշտոնում

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամի (նախարարի) պաշտոնում նշանակվել է Վարոս Հարությունի Սիմոնյանը: Որոշումը կայացվել է Հայաստանի Հանրապետության առաջարկի հիման վրա:

Վարոս Սիմոնյանն ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը: Ինչպես նաեւ ուսանել է Բրեդֆորդի համալսարանում (Մեծ Բրիտանիա): Երկար տարիներ շարունակ գիտական է գործունեություն իրականացրել եւ դասախոսել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում: Նոր ԵՏՀ նախարարն աշխատանքի մեծ փորձ ունի իշխանության պետական մարմիններում եւ միջազգային համագործակցության բնագավառում:

2019 թվականի օգոստոսից Վարոս Սիմոնյանը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ մինչ այդ մի քանի տարի շարունակ զբաղեցրել է Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առեւտրային ներկայացուցչի (ատաշեի) պաշտոնը: Մասնագիտական գործունեության ընթացքում իր իրավասության տակ էին գտնվում եվրասիական տնտեսական ինտեգրման, ինչպես նաեւ արտաքին տնտեսական համագործակցության հարցերը:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն