Երևան, 26.11.2020, 21:39,
Հենց այս րոպեներին ու առաջիկա ժամերին որոշվում է Հայաստանի սահմանների նոր տեսքը. թուրքագետԹուրք զինվորականները Ադրբեջան կմեկնեն մեկ տարովԱրթուր Վանեցյա՛ն, դու էլ ներկաների ու նախկինների հետ միասին՝ անցյալ ես. Ապագայից՝ դու սուս… Համաձայն ճշտված տեղեկությունների՝ խմբավորումը ֆինանսավորում է քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը (Դոն Պիպոն)Եթե դուխդ հերիքում էր. «հանգստացնեիր» ՝ կապիտուլացիա ստորագրողին , կամ «Դավիթ Անհաղթին»ՊԱՆԴՈՐԱՅԻ ԱՐԿՂԸ ԴԵՌ ՆՈՐ Է ԲԱՑՎԵԼՈՒ...ՁԵՌՔԴ ՀԵՌՈՒ ՀԵՐՈՍԻՑ . ՍԹԱՓՎԻ՛Ր ՆԻԿՈԼ, ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵ՛Ս ՀԱՆԿԱՐԾ .«ԿԱՇԻԴ ՓՐԿԵԼՈՒ» ՀԱՄԱՐ՝ ՀԵՐՈՍԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԴԱՐՁՆԵՍ ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻՆ  Եկեք միասնական լինենք, որպեսզի կարողանանք պահպաննել մեր հողերը, եկեղեցիներն ու վանքերը, քանզի մասնատվելով մենք կկորցնենք ավելին, քան մտածում ենք. Դադիվանքի հոգեւորականի կոչը հայ ժողովրդին.Iravunk.com Հոկտեմբերի 27-ի հետեւանքները վերացված չեն. Արցախը "ընկավ" նաեւ այն պատճառով, որ Արցախի «սյուները ամրացնելու փոխարեն» ՝ 30 տարի շաևունակ ամրացան քրեաօլիգարխիկ կլանն ու նրա մասնաճյուղերը , որի կնքահայրերը այսօր կրկին նետվել են «մարտադաշտ»...Այնքան սեւ ու սպիտակ արեցիք, որ հիմա բոլորս սեւ ենք.գլխիկոր ու ջարդված. Եւ այդ ամենի պատասխանատուն դուք եք, ու Ձեր շվաքի տակ չուխաներով խորհրդարան սողոսկած՝ սւ ու սպիտակի ապաշնորհ ջահակիրները

Կայունությունը միակ իրական թեման է, որտեղ ինչ-որ ձևով պետք է առաջընթաց ապահովվի. Դավիթ Բաբայան

Ցանկացած հանդիպում կարևոր է, և մենք միշտ էլ արժևորել ենք այդպիսի հանդիպումները. սա նաև բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելու, միջազգային հանրության կարծիքը կողմերին հասանելի դարձնելու մի կարևոր հարթակ է: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով երեկ Բրյուսելում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

«Ադրբեջանը, դժբախտաբար, շարունակում և շարունակելու է խախտել զինադադարի ռեժիմը: Սա արդեն կախված է նրանից, թե ինչպիսի համակարգ ունեցող պետություն է այդ երկիրը, իսկ իր էությամբ Ադրբեջանն ահաբեկչական երկիր է: Ինչպես երևաց՝ հանդիպման ընթացքում հիմնական շեշտը դրվել է խաղաղության և կայունության վրա, ինչը շատ կարևոր է: Եվ դա միակ իրական թեման է, որը պետք է քննարկվի և ինչ-որ ձևով առաջընթաց ապահովի: Խոսել վերջնական խաղաղության մասին, բնական է, որ դեռ վաղաժամ է, բայց, ընդհանուր առմամբ, հանդիպումը կարելի է համարել կարևոր, և հուսանք, որ այն ինչ-որ տեղ իր դերակատարությունը կունենա խաղաղության կայունության ամրապնդման հարցում»,- ասել է Դ. Բաբայանը:

Խոսելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման մասին՝ Դ. Բաբայանը նշեց, որ պետք է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվեն, քանի որ այն կայունության և խաղաղության պահպանման մեխանիզմներից մեկն է:

«Հուսով ենք, որ միջազգային հանրությունը հետևողական կլինի այս հարցում: Ճիշտ է, Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ տապալի գործընթացը. դա ապացուցում է վերջին սրացումների փաստը: Այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը մեկ անգամ ևս իր դիրքորոշումը հայտնի, իսկ այդ դիրքորոշումը քանիցս հնչեցվել է. նրանք դեմ են ցանկացած ուժային տարբերակի և հակամարտության սրացման»,- հավելել է Դ. Բաբայանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ, որին ներկա էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն